«Կարժևորե՞նք դա՝ որպես արժանապատվության, արդարության հաղթանակ, թե՞, պարզապես այդ հաղթանակը կդառնա ամպագոռգոռ հայտարարությունների մի շարունակություն՝ հասնեք Բաքու, թեյ խմենք… ա՜յ, սա շատ կարևոր է՝ ազնվագույն մղումները չմանրացնել»։
«Մեր երկրի պատմության մեջ Մայիսի 9-ը մեծ օր է: Հրավառության զարկը, որը հնչում է եվրասիական ամբողջ տարածքում, հիշեցնում է մեր պապերի ռազմական սխրանքի մասին` 72 տարի առաջ հաղթահարելով դաժան ագրեսորին` գերմանական ֆաշիզմին»,- ասել է նա:
Նախնական տվյալների համաձայն, երիտասարդին ազատելու համար գումար են պահանջել:
Ուելբեքը դարձավ գոլի հեղինակ ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ անցկացրած խաղում (2:0):
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ահրամովիչը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Բելառուսի տեսակետը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 986 հազար 100 մարդ։ 2016 թվականի հունվարի 1-ի համեմատ (1 տարվա ընթացքում) հանրապետության մշտական բնակչության թիվը նվազել է 12.5 հազարով։
«Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա:
Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմը այդ երկրի խորհրդարանում քննարկման դրված «Էզանը բարձրախոսի միջոցով կատարելու արգելքի» օրինագծի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատական արտահայտությունների պատճառով կանչվել է Իսրայելի արտգործնախարարություն:
Մայիսյան Եռատոնին նվիրված՝ նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո, որտեղ զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Կատալոնական «Բարսելոնա»ն նոր պայմանագիր է առաջարկել Լեո Մեսսին մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է Tv3-ը:
Պատմության ընթացքում երբ էլ նեղն ենք ընկել, հաղթել ենք միայն, երբ միասնական ենք եղել:
«Այս պահին թե՛ կուսակցության, թե՛ Հանրապետության նախագահի դիրքորոշումը, կարծում եմ, այն է, որ պետք է պահպանել ներկայիս կազմը, հատկապես, որ մեծածավալ փոփոխություններ պետք է իրականացնենք ոլորտում: Դեռ որևէ այլ բան չկա»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր ձևավորվող կառավարությունում ՀՅԴ-ական նախարարները շարունակելու են աշխատանքը, թե ոչ:
«20 տարեկանից գնաց Արցախ, 24 տարեկան էր, երբ զոհվեց: Նախ Կրասնոսելսկ գնաց, այնտեղից էլ Մարտակերտի շրջանի տարածքներում է կռվել: Սկզբում տեղյակ չէի, տղաները հետո ասացին, ինչ արեցինք՝ հետ չկարողացանք պահել»,-նշեց Հայկի մայրը:
Ես կցանկանայի, որ մեր պետության և պետականության պատմություններն իրարից նորից չանջատվեն:
Շուշիում ՀՀ և ԼՂՀ ղեկավարները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ և մասնակցեցին Շուշիի այգում եռատոնի կապակցությամբ կազմակերպված ճաշկերույթին:
Երեւանում ծնված հինգ երեխաներից երեքի վիճակը շարունակում է մնալ նույնը:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Այս օրը պատմական օր է, և ես համայն հայությանը կոչ եմ անում, որ յուրաքանչյուր ոք իր լուման ներդնի մեր պետականության և պետական սահմանի ամրապնդման գործում:
«Մենք ինչ ասելու էինք Ադրբեջանին, ասել ենք 92-94թթ., իրենք լավ չեն հասկացել, անցած տարի էլ մեր երեխեքն են ասել»,- հայտարարեց Գագիկ Ավշարյանը:
Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված զինծառայողներից 20-ամյա Ռաֆայել Բիշարյանի զորացրվելուն մնացել էր 56 օր:
2017 թվականի մայիսի 8-ին` ժամը 00.10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող, արյունահոսող վերք, աջ բազկի վերին երրորդականի ծակած-կտրած արյունահոսող վերք, աջ սրունքի միջին երրորդականի կտրած արյունահոսող վերք ախտորոշմամբ բժշկական օգնության է տեղափոխվել 1980 թվականին ծնված, Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հերոյանը:
Թուրքիայի զինված ուժերը կրկին օդային հարվածներ է հասցրել իրաքյան քրդերի դիրքերին:
Թուրքիայի Հաքքարի նահանգում կրկին թուրք զինվորների և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել:
Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին, լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ Թբիլիսի են ժամանել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը նշելու նպատակով:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է, այդ երկրում քաղաքական ապաստան գտած թուրք գործիչ, չափավոր իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի Թուրքիային արտահանձնելու հարցը:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Մայիսյան եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և նրա հարակից տարածքում այսօր՝ մայիսի 9-ին, կազմակերպվել է զենքերի ցուցադրություն:
Իրանի Գոլեստան նահանգում ածխի հանքահորում պայթյունի հետևանքով հասել է 41-ի:
Ռազմի դաշտում մենք կարևոր հաղթանակներ ենք ունեցել, իսկ մայիսյան Եռատոնը այդ հաջողությունները նշելու և արժևորելու օր է:
Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողները հետաքրքրվեցին «Ծառուկյան» դաշինքում կատարվող իրադարձություններից, ինչին ի պատասխան նա ասաց. «Պարոն Ծառուկյանին դիմեք, Ծառուկյանի փոխարեն ես ո՞նց ասեմ»: