Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-ին, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 11-12-ին շրջանների զգալի մասում հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Մայիսի 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3, մայիսի 12-ին կնվազի՝ 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևան քաղաքում`

Մայիսի 10-ին, 14-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև, 11-12-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ:

Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս