Նոր պատգամավորները երդվեցին
Այսօր Ազգային ժողովի պատգամավորների շարքերը համալրվեցին 3-ով: «Ծառուկյան» դաշինքից մանդատներից հրաժարված պատգամավորների փոխարեն մանդատներ ստացան Գևորգ Պետրոսյանը, Հակոբ Նազարյանը և Նոռա Առուստամյանը:
Նրանք ԱԺ նիստում երդվեցին կատարել պարտականությունները, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու ինքնիշխանությունը և այլն: «Եվս մեկ անգամ շնորհավորենք, որ դուք իրականում դարձել եք պատգամավոր»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: