Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է ամերիկյան այցագրեր տալու համար ստուգումների կանոնները՝ նոր հարցարան հաստատելով հայցորդների համար:
Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծումը թույլ կտա նրանց միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայիս տարեկան շուրջ 8,4 մլրդ դոլար ցուցանիշից տասը տարի անց ավելացնել տարեկան մինչեւ 57-62 մլրդ դոլար:
Մայիսի 31-ի ուշ երեկոյան ադրբեջանական զինուժն ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի վրա:
Հայաստանի կառավարությունն Ազգային ժողովին նախագահին առաջարկում է հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, գումարել խորհրդարանի արտահերթ նիստ:
Վրաստանում բողոքի հավաքված իրավապաշտպանները փորձում են կանխել Վրաստանից առեւանգված ադրբեջանցի լրագրողի նկատմամբ խոշտանգումները ադրբեջանական իրավապահների կողմից:
Stratolaunch ինքնաթիռը՝ թեւերի՝ աշխարհում ամենամեծ՝ 117 մետր բացվածքով, մայիսի 31-ին առաջին անգամ դուրս է բերվել Մոհավեի անապատի (Կալիֆոռնիայի նահանգ) օդանավարանից։
Երեխաները պրոբլեմների պատճառ չեն։ Երեխաներն այդ պրոբլեմները լուծելու համար մեզ տրված ռեսուրսներ են։ Երեխաները ծախս չեն։ Երեխաներն ապագային միտված ներդրում են։
Մայիսի 31-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, որոնց օրակարգերում եղել է հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության հարցը:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 12.30-ին, իր տնից բեման է ենթարկվել 1953 թ. ծնված Հերբերդ Հ.-ն:
Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսի առաջնեկն աղջիկ է լինելու:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պարենային անվտանգության խնդիրներին, լաբորատոր ստուգումներին, ամառային ամիսներին զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման խնդիրներին, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրին և մի շարք հանձնարարականներ տվեց:
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը:
Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել է:
Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել XXI Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2017):
Եվրահանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան որոշում կայացնի վերականգնել մահապատիժը, ապա դա կդառնա Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների վերջը:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչներն այժմ բանակցություններ են վարում ոչ պաշտոնական կոնսուլտացիաների կազմակերպման շուրջ, որոնք կարող են անցկացվել արդեն այս շաբաթ Հյուսիսային Եվրոպայի երկրներից մեկում:
Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Ալիկ Ավանեսյանը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքից է, շուրջ 1 տարվա զինծառայող:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը Variety հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է «ջախջախել ԱՄՆ-ը»:
ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 3-ից։
29-ամյա երիտասարդը հետախուզվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։
Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ Կարենը:
Թուրքիայում կրկին կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան դատապարտվել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման:
Նախաքննության ժամանակ նրանց արգելվել էր տեսակցությունը հարազատների հետ:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածով սպանվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման քարոզչական լրատվական գործակալության՝ Amaq-ի հիմնադիրը:
«Իգլայի» գործով հերթական հարցաքննությունն է տեղի ունեցել:
Space Xի եւ Tesla Motors-ի ղեկավար Իլոն Մասքը մայիսի 31-ին հայտարարել է, որ կթողնի Սպիտակ տանն իր զբաղեցրած պաշտոնները, եթե ԱՄՆ-ը դուրս գա կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը՝ Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2017թ. ապրիլի 02-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։