Բաժիններ՝

ԵԽԽՎ-­ն հրապարակել է Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի մասին պաշտոնական զեկույցը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է Թուրքիայում ապրիլի 16-­ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի պաշտոնական զեկույցը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­-ն:

Զեկույցում նշվել է, որ արտակարգ դրության պայմաններում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ սահմանափակվել են հիմնարար ազատությունները: Ռազմական հեղաշրջման փորձից հետո հազարավոր մարդկանց աշխատանքից հեռացնելը կամ ձերբակալելը բացասական է ազդել երկրում քաղաքական մթնոլորտի վրա:

ԵԽԽՎ­-ն արձանագրել է, որ հանրաքվեին նախորդած քարոզարշավն իրականացվել է ուժերի անհավասարակշռության պայմաններում: Պետական TRT հեռուստաընկերությունն իր լուսաբանումների ժամանակ ակնհայտ նախապատվություն է տվել իշխող կուսակցությանն ու նախագահ Էրդողանին: Առհասարակ, լրատվամիջոցներն ավելի շատ լուսաբանել են «այո»­ի քարոզարշավը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից քվեների հաշվարկման ժամանակ անկնիք քվեները ևս վավեր ճանաչելու մասին որոշմանը՝ կատարվածն անօրինական ճանաչելով: ԵԽԽՎ-­ն փաստել է, որ կատարվածը խախտել է շատ կարևոր օրենքի երաշխիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս