Բաժիններ՝

ՄԽ համանախագահները հունիսի 19-­ին կլինեն Բաքվում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19­-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Մայիսի 30­-ին Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ եռանախագահները տասը օրից կլինեն տարածաշրջանում:

«Եռանախագահները տասը օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց եռանախագահները տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,­-հայտնել էր Նալբանդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս