«Միանգամից պատասխանեմ` ինչու 10 օր, և ոչ՝ մեկ շաբաթ կամ 20 օր… ». Վլադիմիր Գասպարյան

Տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները մեկամսյա ժամկետի փոխարեն՝ կտրամադրվեն տասնօրյա ժամկետում: ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ ՀՀ կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացնելով նախագիծը՝ ասաց. «Միանգամից պատասխանեմ՝ ինչու 10 օր, և ոչ՝ մեկ շաբաթ կամ 20 օր… որովհետև մենք վերցրել ենք տրամաբանության մինիմումով։ Փոփոխությունները պահանջում են տրանսպորտային միջոցների զննություն, կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրություն, շատ հաճախ՝ հարցումներ ֆիրմաներին, գործարաններին, փորձագետներին, և 10 օր, որպեսզի Ոստիկանության կատարողական կարգապահությունն էլ չընկնի դրա մեջ»։ Նա նշեց, որ նախագիծը մշակվել է վարչապետի կողմից տրված հանձնարարականի հիման վրա և նպատակ ունի պարզեցնելու պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում վարչարարությունը քաղաքացիների համար՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս