
Գայի պողոտայում կին է բերման ենթարկվել

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Քնարիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.35-ին, թիվ 5 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային և զեղչի քարտեր:
Նույն օրը, ժամը 20.50-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Աննման Ա.-ն նաև հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, թիվ 32 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 23.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: