Կարեն Կարապետյանի հանձնարարականը խցանումների վերաբերյալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց ճանապարհային երթեևեկության ընթացքում առաջացող խցանումների և այլ խնդիրների վերաբերյալ:

«Վերջին ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնվել են օրենսդրական և գործնական բարեփոխումներ ճանապարհային կանոնների պահպանման և նվազ նշանակության իրավախտումների նախազգուշացման կիրառման ուղղությամբ:

Ճանապարհային կանոնների խախտման դեպքերով տուգանքները, հավելող տույժերը վերացվել են, մշակված նոր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծով նախատեսվել են նախզգուշացման ինստիտուտի կիրառման ճկուն մեխանիզմներ:

Միաժամանակ փաստ է, որ աշխատանքային օրերին Երևան քաղաքում առկա են խցանումներ, երթեևեկության կազմակերպման խնդիրներ, որոնց պատճառները բազմազան են և պահանջում են լուծումներ:

Կարդացեք նաև

Մասնավորապաես խնդիրներ են առաջանում նաև ուղևորների նստելու կամ իջնելու դեպքերում օրենսգրքով սահմանված մեկ րոպե ժամանակահատվածի պահպանման մասով:

Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ երկուամսյա ժամկետում ուսումնասիրել Երևան քաղաքում խցանումների նվազեցման հնարավորությունները՝ հաշվի առնելով որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեևկության կազմակերպման և հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցման հարցերը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Նա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին և ոստիկանության պետին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով կանգառ կատարելու դեպքերում սահմանված ժամանակահատվածի գերազանցումների արձանագրման մոտեցումների վերանայման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս