
««Լիվերպուլի» հետ խաղը շատ ձանձրալի էր. «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է խաղա հաղթանակի համար». Պետեր Շմեյխել

Դանիացին դժգոհ է Ժոզե Մոուրինիոյի աշխատանքից:
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պետեր Շմեյխելը «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո Ժոզե Մոուրինիոյին կոչ է արել փոխել խաղաոճը:
«Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Մոուրինիոն բավականաչափ կփոխվի, որպեսզի փոխի իր մոտեցումն այսպիսի մակարդակ ունեցող խաղերի նկատմամբ: «Լիվերպուլի» հետ խաղն ինձ համար աներևակայելի ձանձրալի էր:
Հնարավոր է՝ սա միամիտ և ռոմանտիկ հայացք է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է խաղա հաղթանակի համար»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Independent-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը