«Այս պահին միանալը, կամ երկու տարի առաջ չմիանալը այնքան էլ բարոյականության շրջանակներում չէ». Գագիկ Մելիքյանը` Իշխան Զաքարյանի հայտարարության մասին

«Յուրքանչյուր անձ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց եթե բարոյականության շրջանակներում նման հայտարարություն է արվում, ես կարծում եմ` ընկերները միշտ պետք է լինեն իրար հետ, անկախ ինչ վիճակում է ընկերը: Այս պահին միանալը, կամ երկու տարի առաջ չմիանալը այնքան էլ բարոյականության շրջանակներում չէ: Ընկերները միշտ պետք է իրար հետ լինեն` անկախ իրավիճակից»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որ հրաժարական է տալիս վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից և լինելու է իր ընկեր Գագիկ Ծառուկյանի կողքին:

Ըստ նրա` այս պարագայում կարելի է հայտարարել, որ ընդդիմադիր ուժերի այն ցանկությունը, որ ՎՊ նախագահը պետք է լինի ընդդիմադիր դաշտից, իշխանությունները վաղուց իրականացրել են:

Թե ինչո՞ւ Ի.Զաքարյանը 2 տարի առաջ չմիացավ իր ընկերոջը, արդյոք հիմա Ծառուկյանի կողքին ավելի անվտա՞նգ է, Գ.Մելիքյանը պատասխանեց. «Դա ես էլ կցանկանայի իմանալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս