«Արջի ծառայություն մատուցողներին սպառնում են տույժեր». Գագիկ Մելիքյան

«Հանրապետական խորհրդում նույնպես նմանատիպ հայտարարություն հնչեցվել է, որ մեզ համար առաջնահերթությունը միջազգային բոլոր նորմերին համապատասխանող ընտրական գործընթացների անցկացնելն է և որևէ մեկի անօրինական գործողություներն ընդհանրապես պետք չեն»,- ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե գերատեսչությունների, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար, սակայն դրանք արջի ծառայություն են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պահում:

Թե ինչո՞ւ են մարզպետները նման ակտիվություն դրսևորում, եթե իրոք չկա ՀՀԿ-ի կարգադրությունը, Գ.Մելիքյանը պատասխանեց. «Չգիտեմ, որ նրանք նման ակտիվություն ցուցաբերում են և, կարծում եմ, այն, ինչ անում են մարզպետները, դա պետք է բխի միայն օրենքի դրույթներից»:

Նա նախազգուշացրեց, որ արջի ծառայություն մատուցողներին սպառնում են օրենքին համապատասխան տույժեր:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս