Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի ավտոշարասյունը ճանապարհատրանսպորտային վթարի է ենթարկվել Ցխինվալ-Զնաուր մայրուղու մոտ, հայտնում է «Sputnik-Հարավային Օսիան»:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ փետրվարի 11- երեկոյան «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ» սպանվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլին:
Հայաստանում ՆԱՏՕ-ն որպես պաշտպանություն է ընկալում քաղաքացիների 8%-ը, սպառնալիք՝ 20%-ը, հարցվածների 38%-ը դաշինքը ո՛չ սպառնալիք է համարում, ո՛չ պաշտպանություն, ասվում է հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup ամերիկյան ընկերության հարցման մեջ:
«Երևանը հաճախ կոչում են վարդագույն քաղաք՝ կենտրոնում կառուցված շենքերի մեծամասնության գույնի պատճառով: Քաղաքի կենտրոնը մեծ առաջընթաց է ապրել վերջին տասնամյակներում և լի է խանութներով, հյուրանոցներով ու սրճարաններով: Այստեղի բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, թանգարանների և գեղեցիկ զբոսայգիների առկայության շնորհիվ զբոսաշրջիկները ավելի ու ավելի հաճախ են ընտրում հենց Երևանը իրենց հանգիստը վայելելու համար»,- նշված է Thecrazytourist.com-ի հոդվածում:
Սալոնիկում (Հունաստան) սկսվել է 72 հազար մարդու տարհանումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 250-կգ-անոց ավիառումբի պատճառով:
Հարցման արդյունքներով, որը հրապարակվել է նախագահական ընտրությունների նախօրեին, նման կարծիք ունի քաղաքացիների 59%-ը:
Սիրիայում, Իրաքում իրավիճակն ու կիպրական կարգավորումն են քննարկել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում կայացած առաջին երկկողմ հանդիպման ժամանակ:
Կաթվածն ուղեղում արյան շրջանառության խախտումն է: Կաթվածի պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ուղեղի որևէ հատվածում արյան անբավարարությունը, թրոմբոզը, արյան, անոթների և սրտի հիվանդությունները:
Թուրքմենստանում այսօր՝ տեղի ժամանակով ժ. 07.00-ին (մեր ժամանակով՝ 06.00-ին) մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 19.00-ն (Երևանի ժամանակով՝ 18.00):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է 15 փոքրիկ սրվակներից բաղկացած Les Exclusifs պարֆյումերային հավաքանին, որոնցից յուրաքանչյուրը 4 միլիլիտր տարողություն ունի:
Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 430 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը հայտարարել է, որ հեռանում է Թայլանդից:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Zangi հաղորդակցման հավելվածն առաջին հայկական արտադրանքն է, որ մասնակցելու է Mobile World Congress-ին: Հայկական ընկերությունն իր արտադրանքը կներկայացնի Բարսելոնայում: Mobile World Congress-ն այս տարի տեղի կունենա փետրվարի 27-ից մինչև մարտի 3-ը:
Ձայնագրման խոշորագույն համաշխարհային լեյբլներից մեկի՝ Universal-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հաջողվել է համաձայնության հասնել անցյալ տարվա ապրիլին վախճանված ամերիկացի երաժիշտ Փրինսի արխիվի զգալի մասի հրատարակման շուրջ, տեղեկացնում էBBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի բրենդի վաճառքները հունվարին, անցյալ տարվա համապատասխան համանակաշրջանի համեմատությամբ, ընկել են 26 տոկոսով:
Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը նկարահանվել է նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների LuisaViaRoma իտալական ինտերնետ-ռեթեյլերի գովազդային արշավի համար: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Սուրբ Աթոս լեռան, կամ, ինչպես այլ կերպ անվանում են՝ Աֆոնի հոգևորականները, չեն հիվանդանում քաղցկեղով:
Առաջարկում ենք թեստ, որը կարող է օգնել գույների միջոցով հասկանալ, թե զգացմունքային ինչ վիճակում եք գտնվում։ Ընտրեք գունային համադրությունը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս։
Բոլորին հայտնի է Առյուծների գերակայող բնավորությունը. նրանք ի ծնե լիդերներ են։ Հսկայական պոտենցիալ ունեն պլաններ և մարտավարություններ մշակելու, որոնք օգնում են նրանց հասնել նպատակներին։ Վախ չեն ունենում։ Հպարտ են, մեծամիտ և համառ։
Մակաբույծներով վարակվածության նշանները կարող են տարբեր լինել, սկսած որովայնի գրգռվածությունից՝ մինչև ալերգիկ ռեակցիաներ։ Կարևոր է ժամանակին ճանաչել այդ նշանները և դիմել մասնագետի օգնությանը։
Ո՞վ է եղել առաջինը, ի՞նչն է եղել առաջինը. սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխանը կփնտրի յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդ։ Իսկ եթե դրանց էլ մի փոքր ազգային երանգավորում հաղորդենք, ապա պատկերը կհամեմվի ոչ թե սնափառությամբ, այլ սեփական երկրի ու ժողովրդի մասին ավելին իմանալու բնական մղումով։ Իսկ նման պատմությունները բազմաթիվ են։
Ինչպես հաղորդում է Yahoo-ն, անկարգությունների արդյունքում 4 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, Ոստիկանությունը ձերբակալել է 2 կասկածյալի:
Bloomberg գործակալության հարցման համաձայն՝ 2017թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 1.1%, իսկ 2018-ին՝ 1.5%:
Ամառանոցներից կատարված գողությունների հեղինակը «վարպետն» էր՝ այդ նույն ամառանոցները վերանորոգողը:
Հայկական կողմում մի քանի տարբերակների (բախումներ, լայնածավալ գործողություններ) կարճատև շրջանառումից հետո վերջնականապես ամրագրվեց «ապրիլյան քառօրյա պատերազմ» ձևակերպումը. «Պատերազմ, որը սանձազերծեց Ադրբեջանը, որոշ տարածքներ շահեց, բայց մեծ հաշվով չհասավ իր բուն նպատակին»: Սա ունի իր խորքային ներքին և արտաքին ուղերձը, ինչպես դա արվեց 90-ականների սկզբին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն ափսոսում է, որ իր կյանքում եղած լավագույն ֆուտբոլիստներից մեկը հեռանում է սպորտից: Պեպը մեկնաբանել է կարիերայի ավարտը, ինչի մասին հայտարարել է Լամը, և հերթական անգամ գովաբանել է «Բավարիայի» ավագին:
«Պատահական չէր Իրանի նախագահ Ռոուհանին շեշտել հյուսիսային սահմանի մասին։ ԼՂ հակամարտությունն Իրանին հետաքրքրում է հենց այս հատվածով, այստեղ կայունությունն Իրանի ազգային անվտանգության հարցն է»։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է ռեյտինգային ցուցակներում ընդգրկված որոշ թեկնածուների անուններ՝ ըստ տարածքների: Թիվ մեկ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն, առաջադրվել են ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երկրապահ կամավորական միությունից Ղուկաս Ուրիխանյանը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը և ուրիշներ: