
Լինդսի Լոհանը նկարահանվել է LuisaViaRoma-ի գովազդում

Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը նկարահանվել է նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների LuisaViaRoma իտալական ինտերնետ-ռեթեյլերի գովազդային արշավի համար: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Նկարահանումներն անցկացվել են Ֆլորենցիայում, որտեղ գտնվում է ֆիրմայի կենտրոնակայանը եւ գլխավոր խանութը: Լոհանի համար բոլոր հագուստներն ու կոշիկները վերցվել են LuisaViaRoma-ի առցանց-բուտիկի տեսականուց: Դերասանուհին ընտրել է Coach 1941 կաշվե կուրտկան եւ Givenchy-ի մուգ կարմրագույն կաշվե շալվարը, ինչպես նաեւ մի շարք այլ իրեր՝ ֆիրմայի կայքում ցուցադրվածներից:
Գովազդի լուսանկարիչները եղել են Լուկա եւ Ալեսանդրո Մորելիները, ոճաբանը՝ Ջորջո Ամիրաբիլեն:
LuisaViaRoma-ն իտալական ռեթեյլեր է, որն զբաղվում է լյուքս դասի եւ պրեմիալ բրենդների հագուստի ու կոշիկի առեւտրով: Հիմնադրվել է Ֆլորենցիայում 1930 թվականին. 1999 թվականից զբաղվում է առցանց-առեւտրով: Ընկերության կայքում ներկայացված են ավելի քան 600 հայտնի նորաձեւության տների եւ երիտասարդ բրենդների հավաքածուներ: