Բաժիններ՝

Chanel-ը նորաձևության տան պատմությունը ներկայացրել է բույրերով

Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է 15 փոքրիկ սրվակներից բաղկացած Les Exclusifs պարֆյումերային հավաքանին, որոնցից յուրաքանչյուրը 4 միլիլիտր տարողություն ունի: Շարքում տեղ են գտել 1922-ից մինչեւ 2016 թվականն ստեղծված բույրերը:

Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Հավաքանիում ներկայացված են պարֆյումերային ջրի 14 տարբերակ եւ մեկ օդեկոլոն: Դրանցում զգացվում են ծաղկային, բնափայտի եւ ցիտրուսային երանգները: Դրանք վաճառվելու են միայն մակնիշի պարֆյումերային-կոսմետիկական բուտիկներում:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:

1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ:

Նորաձեւության տան գույնի եւ մակիաժի գծով միջազգային դիզայների պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է Լյուչիա Պիկան:

Բրենդի նորույթներից մեկը մաշկի համար նախատեսված Blue Serum շիճուկն է՝ կանաչ սուրճի, ձիթապտղի եւ մազտաքի ծառի խեժի լուծամզվածքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս