Սուրբ Աթոս լեռ. վայր, որտեղ մարդիկ չեն հիվանդանում քաղցկեղով. երկարակյաց հոգևորականների գաղտնիքները
Սուրբ Աթոս լեռան, կամ, ինչպես այլ կերպ անվանում են՝ Աֆոնի հոգևորականները, չեն հիվանդանում քաղցկեղով: Ոչ, ավելի ճիշտ է ասել այսպես, աֆոնյան հոգևորականները չեն հիվանդանում և երբեք չեն հիվանդացել քաղցկեղով: Այդ մասին վկայում են աճյունների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց տարիքը մի քանի հազար է: Բացի այդ, հիմա աֆոնյան հոգևորականների միջին տարիքը 94 տարեկան է:
Այս զարմանալի փաստը Սուրբ լեռան բնակիչները բացատրում են շատ պարզ. լինել առողջ, պահպանել հիասքանչ ֆիզիկական և մտավոր վիճակ: Այս հարցում նրանց օգնում է հատուկ դիետան:
Քաղցկեղի պրոֆիլակտիկա
Վնասակար ճարպերից զուրկ կերակուրը գերազանց պրոֆիլակտիկա է յուրաքանչյուր տեսակի նորագոյացությունների համար: Հոգևորականները չեն ուտում միս, բայց նրանց ռացիոնում կան տարբեր տեսակի ձկներ և պանիրներ (այծի, ոչխարի, կովի): Շատ կարևոր է այն փաստը, որ հոգևորականներն իրենց ժամանակի մեծ մասը հատկացնում են ֆիզիկական աշխատանքին մաքուր օդում. աճեցնում են միրգ և բանջարեղեն:
Հոգևորականներն ունեն նաև մի շարք կանոններ, առանց որոնց պահպանման չի անցնում նրանց ոչ մի օրը:
1. Խուսափեք սթրեսային իրավիճակներից, իզուր անհանգստությունից և զայրույթից: Մաքրեք Ձեր հոգին և այդ ժամանակ այն կդառնա Ձեր լավագույն բժիշկը:
2. Աշխատեք ավելի հաճախ լինել մաքուր օդում: Բաց մի թողեք անտառ գնալու հնարավորությունը:
3. Աստիճանաբար հրաժարվեք կոնսերվանտների, ճարպերի, մսի և դժվար մարսվող ուտեստների օգտագործումից:
4. Շաբաթը 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) պահպանեք խիստ պահք: Օգտագործեք միայն հում մթերքներ. մրգեր և բանջարեղեն:
5. Օրը մի քանի ժամ հատկացրեք ֆիզիկական աշխատանքին:
6. Հրաժարվեք այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսին են ծխելը և ալկոհոլ օգտագործելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը