
Ըստ Bloomberg-ի հարցման՝ 2017թ. Ռուսաստանի տնտեսական աճը կարող է կազմել 1.1%

Bloomberg գործակալության հարցման համաձայն՝ 2017թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 1.1%, իսկ 2018-ին՝ 1.5%:
Գործակալության կողմից հարցված փորձագետները նշում են, որ ՀՆԱ-ի աճի հիմնական գործոնը կդառնա աճող հումքային շուկան, այդ թվում՝ նավթը, որի գները 2016թ. կրկնակի են աճել երկու տարի տևող նվազումից հետո:
Բացի այդ՝ ՀՆԱ-ի աճի վրա կազդեն ներդրումային կլիմայի բարելավումն ու քաղաքական ռիսկերի նվազումն օտարերկրյա ներդրողների համար՝ կապված Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր թուլացման ֆոնին: