Բաժիններ՝

Գերմանացիների մեծ մասը վստահ է, որ Շտայնմայերը լավ նախագահ կլինի. հարցում

Գերմանացիների կեսից ավելին ակնկալում է, որ երկրի նախկին արտգործնախարար, ներկայումս նախագահի պաշտոնի հավակնող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լավ նախագահ կլինի երկրի համար, վկայում են հարցման արդյունքները, որ անցկացրել է հասարակական կարծիքի ուսումնասիրության Emnid ինստիտուտը Bild am Sonntag պարբերականի համար:

Հարցման արդյունքներով, որը հրապարակվել է նախագահական ընտրությունների նախօրեին, նման կարծիք ունի քաղաքացիների 59%-ը:

Ընդ որում՝ հարցվածների 19%-ը վստահ է հակառակում:

Անցած տարվա հունիսին երկրի ներկայիս նախագահ Իոահիմ Գաուկը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում՝ իր որոշումը բացատրելով իր տարիքով:

Ներկայումս Շտայնմայերը համարվում է Գերմանիայի նախագահի պաշտոնի գլխավոր թեկնածուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս