Բաժիններ՝

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի, Ոսկեպարի ոլորաններում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզի Վեդի և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում տեղում է ձյուն:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս