Սալոնիկում 72 հազար մարդու են տարհանում ռումբի պատճառով
Սալոնիկում (Հունաստան) սկսվել է 72 հազար մարդու տարհանումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 250-կգ-անոց ավիառումբի պատճառով: Տարհանումը սկսվել է այսօր վաղ առավոտյան:
Աթենքի լրատվական գործակալության տվյալներով՝ մարդկանց հեռացնում են ռումբի գտնվելու վայրից 1.9 կմ հեռավորության վրա:
Ռումբը դուրս բերելուց հետո այն կտեղափոխվի հատուկ վայր, որտեղ էլ կպայթեցվի:
Անվտանգությանը կհետևեն հազարավոր ոստիկաններ, որոնք խոստացել են թույլ չտալ տներում գողության դեպքեր: