Բաժիններ՝

Թուրքմենստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Թուրքմենստանում այսօր՝ տեղի ժամանակով ժ. 07.00-ին (մեր ժամանակով՝ 06.00-ին) մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 19.00-ն (Երևանի ժամանակով՝ 18.00), հայտնում է RIA Novosti-ն:

Թուրքմենստանի նախագահի ընտրություններիում գործում է 2587 ընտրատեղամաս, որոնցից 39-ը՝ արտերկրում Թուրքմենստանի դիվանագիտական առաքելություններում:

Ընտրողների ցուցակներում ներառված է 3223455 մարդ: Քանի որ երկրի օրենսդրությունը չի սահմանում հայտի շեմ, ընտրությունները կայացած են համարվելու ընտրողների ցանկացած ակտիվության պարագայում:

Թուրքմենստանի ընտրված նախագահ է համարվելու այն թեկնածուն, որիը ստացել է ընտրություններում ընտրողների ձայների կեսից ավելին:

Երկրի նախագահի պաշտոնին հավակնում է 8 թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728