ՀՀԿ­-ն հրապարակել է ռեյտինգային ցուցակների որոշ թեկնածուների անուններ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է ռեյտինգային ցուցակներում ընդգրկված որոշ թեկնածուների անուններ՝ ըստ տարածքների: Թիվ մեկ ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-­Զեյթուն վարչական շրջաններն, առաջադրվել են ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երկրապահ կամավորական միությունից Ղուկաս Ուրիխանյանը, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը և ուրիշներ: Ընդհանուր առմամբ՝ այս տարածքում ՀՀԿ առաջադրում է 12 թեկնածու:

Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում առաջադրվում են Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և ուրիշներ: Թիվ երեք ընտրատարածքում (Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ) առաջադրվում են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը: Կենտրոն վարչական շրջանում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կառաջադրվեն Հակոբ Բեգլարյանը, Հարություն Կարապողոսյանը և ուրիշներ: Շիրակի մարզում կառաջադրվեն Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Մուշեղ Պետոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Տավուշի մարզում՝ Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Աղայանը, Հասմիկ Ամիրյանը և այլք:

Արագածատոնի մարզում կառաջադրվեն Ազգային ժողովի պատգամավորներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը և այլն: Գեղարքունիքի մարզից ՀՀԿ­-ի տարածքային ցուցակում կլինեն մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, Տիգրան Արզաքանցյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Մարտունու նախկին քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Աշոտ Ավետիսյանը և այլք: Արմավիրի մարզից կառաջադրվեն Սեյրան Սարոյանը Հրանտ Գրիգորյանը, Նահապետ Գրիգորյանը, Ալեքսան Պետրոսյանը, Առաքել Մովսիսյանը: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում կլինեն Աշոտ Արսենյանը, Նարինե Առաքելյանը, մարզպետ Վահե Հակոբյանը, Ավետ Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, Մուրադ Գրիգորյանը և այլք:

Լոռու մարզում կառաջադրվեն ԱԺ պատգամավորներ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը, ԵԿՄ­-ից Գրիշա Դավթյանը, «Վալեքս գրուպ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի գործադիր տնօրեն Լուսինե Մեժլումյանը և այլք: Արարատի մարզում կառաջադրվեն պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Հայկ Հովհաննիսյան և այլք: Ներկայացված ցուցակներն ամբողջական չեն: Ներկայացվել են միայն այն անունները, որոնք ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հնչեցրել է ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս