Բաժիններ՝

Էրդողանը և Գուտյերեշը քննարկել են Սիրիայում, Իրաքում և Կիպրոսում իրավիճակը

Սիրիայում, Իրաքում իրավիճակն ու կիպրական կարգավորումն են քննարկել ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում կայացած առաջին երկկողմ հանդիպման ժամանակ:

«Գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և հակամարտությունը վերջ դնելու վերաբերյալ հետագա քաղաքական ջանքերը»,- հայտնել է միջազգային կազմակերպության մամլո ծառայությունը:

Նշվում է, որ Գուտյերեշը շնորհակալություն է հայտնել Աստանայի համաժողովի համար, որն ուղղված է եղել «ժնևյան գործընթացի աջակցությանը»: Նա նաև «ընդգծել է Սիրիայում ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարելու անհրաժեշտությունը»՝ նշելով, որ վերոնշյալ ջանքերը «հաջողությամբ չեն պսակվի քաղաքական որոշման, որը աջակցություն կստանա ժողովրդի կողմից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս