
Ադելի Hello կոմպոզիցիան Grammy է ստացել «Տարվա երգը» անվանակարգում

Բրիտանացի երգչուհի Ադելի Hello կոմպոզիցիան Grammy մրցանակ է ստացել «Տարվա երգը» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է երաժշտական մրցանակների հանձնման՝ Լոս Անջելեսում կայացած 59-րդ արարողությանը:
Այդ կատեգորիայում մրցանակի դափնեկիրներ կարող էին դառնալ նաեւ Բեյոնսեն Formation երգի համար, կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերը (Love Yourself), ամերիկացի Մայք Պոզները, (I Took a Pill in Ibiza) եւ Lukas Graham խումբը իր 7 Years կոմպոզիցիայի համար:
Այս կատեգորիայում մրցանակը ամենահեղինակավորներից մեկն է եւ մտնում է պարգեւների այսպես կոչված մեծ քառյակի մեջ՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ» եւ «Լավագույն նոր կատարող» մրցանակների հետ միասին:
Սա Ադելի արդեն երրորդ պարգեւն է երեկոյի ընթացքում: Երգչուհին անվանակարգված է հինգ կատեգորիաներում, ավելի վաղ նա մրցանակների է արժանացել «Լավագույն փոփ-ալբոմ» («25» սկավառակ) եւ «Լավագույն փոփ-կատարում» (Hello) անվանակագերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: