
Բացասական փոփոխություն չկա, իսկ դա արդեն լավ է. Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր. news.am

Արցախում փետրվարի 8-ին, վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ զինծառայողի վիճակում որեւե փոփոխություն դեռ չկա:
«Վիճակում բացասական փոփոխություն չկա, իսկ դա արդեն լավ է: Իր այս վիճակում, եթե վիճակի վատացում լինի՝ կաող է ճակատագրական լինել»,-ասաց նա՝ նշելով, որ վիրավորվելուց 5 օր անց զինծառայողը դեռեւս գիտակցության չի եկել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։