Բաժիններ՝

Դևիդ Բոուին հետմահու ստացել է «Գրեմմի»-ի չորս մրցանակ

Բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին, որը մահացել է 2016 թվականին, հետմահու ստացել է «Գրեմմի»-ի չորս մրցանակ: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Լավագույն այլընտրական ալբոմի համար մրցանակն ստացել է Բոուիի վերջին սկավառակը՝ Blackstar-ը՝ առաջ անցնելով Radiohead-ից՝ A Moon Shaped Pool ալբոմով, եւ Իգգի Փոփից՝ Post Pop Depression սկավառակով:

Blackstar կոմպոզիցիան հաղթել է «լավագույն ռոք-կոմպոզիցիա» եւ «լավագույն ռոք-կատարում» անվանակարգերում: Ալբոմը նաեւ արձանիկ է ստացել լավագույն ինժինիրինգի համար՝ այդ անվանակարգում հաղթանակ տանելով Փրինսի նկատմամբ:

«Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի լույս 13-ի գիշերը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728