Ադելը հրաժարվել է լավագույն ալբոմի համար «Գրեմմի»-ի մրցանակից
Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի պարգեւն ընդունել իր «25» ալբոմի համար, հայտարարելով, որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն է ավելի արժանի դրան: Այդ մասին հայտնել Է NME-ն:
«Ես ոչ մի կերպ չեմ կարող վերցնել այդ պարգեւը»,-ասել է Ադելը: Նա ընդգծել է, որ Բեյոնսեին համարում է իր կուռքը, իսկ նրա Lemonade ալբոմը՝ «կոթողային»:
«Ես հիանում եմ քեզանով եւ կցանկանայի, որ դու իմ մայրիկը լինեիր»,-դիմել է հաղթողը Բեյոնսեին պարգեւատրման ժամանակ:
Ինչպես նշում է BBC News-ը, եթե Ադելը պաշտոնապես չընդունի լավագույն ալբոմի համար արձանիկը, ապա նա կդառնա «Գրեմմի»-ից հրաժարված երկրորդ երաժիշտը: Առաջինը դա արել Է իռլանդացի երգչուհի եւ ակտիվիստուհի Շինեյդ Օ՛ Քոննորը 1990 թվականին:
«Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի լույս 13-ի գիշերը տեղի է ունեցել Լոս Անջելեսում:
Ադելը Hello կոմպոզիցիայով Grammy մրցանակ է ստացել նաեւ «Տարվա ձայնագրություն», «Լավագույն սինգլ» եւ «Լավագույն փոփ-կատարում» (Hello) անվանակագերում: Բեյոնսեն պարգեւ Է ստացել Formation երգի տեսահոլովակի համար: