Բաժիններ՝

«Դա օդից վերցված հաշվարկ չէ». Լևոն Զուրաբյանը՝ գազի գնի 25% իջեցման մասին

Հայաստանում գազի գնի 25% իջեցումն իրատեսական է։ Այս մասին այսօր Եղվարդում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից առաջադրված Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ դա օդից վերցված հաշվարկ չէ, այլ իրենց տնտեսական հանձնաժողովն է ուսումնասիրել գազի և էլեկտրաէներգիայի ձևավորման մեթոդաբանությունը և պարզել, թե ինչ լուրջ խնդիրներ են թաքնված դրանում, մասնավորապես՝ երաշխավորված շահութաբերության մեջ հաշվում են նաև ներդրումները։

«Դա նշանակում է, որ իրենք ամբողջ ներդրումների գինը դնում են սպառողների ուսերին»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ նշելով, որ աշխարհում ցանկացած ներդրող ինքն է հաշվում իր ներդրման ռիսկերը, և, եթե ներդրումն արդյունավետ չի, ընկերությունը սնանկանում է։ Սակայն Հայաստանում, Լ.Զուրաբյանի խոսքով, իրականացվում են ամենաանարդյունավետ ներդրումները, գազիֆիկացվում են հեռավոր գյուղերը, գազի գինը գնալով բարձրանում է, իսկ բնակչությունը հետզհետե ավելի շատ է հրաժարվում գազ սպառելուց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031