Բաժիններ՝

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ մեկնել է Ռոստով

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Մարտի 9-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում մրցակցի հ արկի տակ ուժերը կչափի ռուսական «Ռոստով»-ի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Ռուսաստան են մեկնել դարպասապահներ Դավիդ դե Խեան, Սերխիո Ռոմերոն, պաշտպաններ Անտոնիո Վալենսիան, Ֆիլ Ջոնսը, Մարկուս Ռոխոն, Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Դեյլի Բլինդը, Մատեո Դարմիանը, Էշլի Յանգը, Մայքլ Կարիկը, Անդեր Էրերան, Մարուան Ֆելաինին, Պոլ Պոգբան, Խուան Մատան, Ջեսի Լինգարդը, Հենրիխ Մխիթարյանը, հարձակվողներ Անտոնիա Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդը և Զլատան Իբրահիմովիչը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել թիմի վերջին երկու հանդիպումները:

«Ռոստով»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 9-ին, ժամը 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս