2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը:
Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվությունը սուտ Է, հերյուրանքներ ու սադրանքներ:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել:
Հինգ մարդ է զոհվել Հյուսիսային Ուելսի Սնոուդոնիա տարածաշրջանում ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա:
«Այս անգամ ժամանակը կարճ է, և չեմ հասցնի երկիրը տեսնել, բայց, հուսամ, հաջորդ անգամ դրա հնարավորությունը կունենամ: Արդեն գիտեմ, որ նաև համեղ խոհանոց ունեք: Տանտիրուհին, ում տունն այս ընթացքում վարձակալել ենք, արդեն հասցրել է մեզ զարմացնել իր խոհարարական վարպետությամբ»,- նշեց Էրիկայի մայրը:
Այսօր՝ մարտի 30-ին, կայացել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական նիստը:
«Մենք հայտարարել ենք, որ 2017թ. գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, որպեսզի պարտքը միջնաժամկետում կարողանանք կայունացնել: Դա ենթադրում է, որ ավելի պահպանողական վարքագիծ պետք է ունենանք 2017-2018թթ., իսկ դա նշանակում է, որ որոշակի ծրագրեր, որոնք նախատեսում էինք իրականացնել 2017-2018 թվականներին, մի փոքր պետք է հետաձգենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Պարսից ծոցից եւ չձանձրացնել տարածաշրջանի երկրներին, տեղեկացնում է Mehr գործակալությանը:
Հայաստանում գանգի հիմի հսկաբջջային ուռուցք ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական միջամտության` դեղորայքով:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի հետախուզական ծառայության կողմից կառավարությանը ներկայացրած վերջին զեկույցից: Ըստ դրա՝ Կանադա տեղափոխվելու նպատակով Գյուլենն իր մարդկանց պատվիրել է հնարավորինս արագ վաճառել Փենսիլվանիայում գտնվող իր կալվածքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
«Ես ընտրական այս գործընթացներին չեմ մասնակցում, դրա համար կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հրաժարվելով մեկնաբանել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակագրումների փաստը։
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:
«Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ քարոզարշավի լուսաբանումը հաճելիորեն տարբերվում էր մյուսներից, մամուլը բավականին համաչափ և օբյեկտիվ մեկնաբանում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը:
Արմավիրի մարզում տղամարդը ծեծի է ենթարկել հղի կնոջը. արդյունքում կինը հայտնվել է հիվանդանոցում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով շփման խմբի բոլոր որոշումները եւ ապրիլի 1-ից դադարեցնել կրակը Դոնբասում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բաց նամակ է ուղարկել եվրոպական երկրների քաղաքացիներին, որում ընդգծել է Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների պահպանման կարեւորությունը։
Սյունիքում ազատ տնտեսական գոտին կսկսի գործել մինչև այս տարվա հոկտեմբեր։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 3-ին հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում է «ՏԱՍՍ-ը:
Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հայտարարել է, որ Brexit-ի շուրջ բանակցությունները պետք է լինեն հստակ ու կառուցողական:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ:
Ն. Փաշինյանի խոսքով՝ այն, ինչ զիջում է եղել տարբեր տարիներ շարունակ, դրա անունը դրել են փոխզիջում. «Երբ Ալիևն ասում է, որ Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի մոտ չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում փոխզիջման մասին խոսելը նշանակում է՝ Ադրբեջանին մոտեցնել Ստեփանակերտին, Երևանին, Սևանին»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի։ Դատարանն այսօր հրապարկել է «Ավակեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով իրավունքի խախտումներ են ճանաչվել։
«Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է ստորագրել ԼՂՀ հակամարտության լուծում առաջարկող բոլոր տեսակի փաստաթղթերի տակ՝ միայն ազատվի Ղարաբաղի խնդրի բեռից, սա է իրականությունը, իսկ Ղարաբաղը հանձնելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ցանկությունը ի հայտ է եկել դեռևս 1997թ. Ժելեզնովոդսկից»:
«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար: Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ երկիր չեք տեսնի, որ ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ, դա հնարավոր չէ։ 15 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 մլրդ-անոց տնտեսություն»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ:
«Ես իրատեսական եմ համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող։ Այդ 3 հանգամանքների դեպքում նոր ես ծրագրերը համարում եմ իրատեսական»:
Մեծ Բրիտանիան ԵՄ-ին իր անդամակցության դադարեցումը փոխհատուցելու համար խոշոր դրամական գումարներ չի վճարի Եվրամիությանը: