Բաժիններ՝

Սուրեն Կարայանը՝ Գագիկ Ծառուկյանի 15 մլրդ ներդրումների մասին. «Մինչև չլինեն ծրագրերը, մինչև չլինեն աղբյուրները, ես չեմ հավատա»

«Ես իրատեսական եմ համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան, երբ կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող։ Այդ 3 հանգամանքների դեպքում նոր ես ծրագրերը համարում եմ իրատեսական»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նախընտրական շրջանում տարբեր ծավալների ներդրումների մասին խոստումները՝ 15 մլրդ, 3.2 մլրդ և այլն։

Ըստ նրա՝ վարչապետի հայտարարած 3.2 մլրդ ներդրումների տակ կան կոնկրետ ծրագրեր և կոնկրետ ֆինանսավորողներ, իսկ 15 մլրդ ներդրումներին հավատալու համար պետք է ծրագիրն ու աղբյուրն իմանալ. «Մինչև չլինեն ծրագրերը, մինչև չլինեն աղբյուրները, ես չեմ հավատա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031