«Ներկրումներն իրականացնում են մերձավորների անուններով բացված տարբեր ընկերությունների միջոցով, կամ էլ ստեղծում են ընկերություններ՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող և ֆինանսապես չապահովված անձանց անունով, որպեսզի հետագայում անձը չկարողանա վճարել հարկերը: Սակայն նման դեպքերը բացահայտվում են և պատասխանատվության առաջ են կանգնում այդ ընկերությունները փաստացի ղեկավարած անձինք»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երեք պատգամավոր հայտարարել են բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի Պետական դեպարտամենտի գաղտնի եւ գերգաղտնի փաստաթղթերից մշտապես օգտվելու հնարավորություն է ունեցել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թվականին հեռացել է պաշտոնից:
«Գագիկ Ծառուկյանը շատ մեծ գործ է արել Հայաստանում սպորտի զարգացման համար»,- ասվում է Ծառուկյանին ուղղված ուղերձում:
Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:
Փլուզում Գյումրիում. Ամալյա Ալավերդյանին պատկանող 4 սենյականոց սեփական տան երկու պատն ու խոհանոցն ամբողջությամբ փլուզվել է:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտիներ է հայտարարել:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը կայցելի Թուրքիա:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը որոշել է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն:
նեությունը դադարեցնելու մասին թուրքական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և այդ փողոցից դեպի Ձորաղբյուր տանող փողոցի խաչմերուկի երթևեկությունը բարելավելու նպատակով նշված խաչմերուկում 2017 թվականի մարտի 31-ից գործարկվել է դեղին թարթող ազդանշանով լուսացույց:
Ցանցահենները Facebook-ում «կոտրել են» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի էջը եւ այնտեղ զետեղել հրավեր պետության ղեկավարի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի»:
SpaceX ընկերությունն իրականացրել է Falcon 9-ի արաձակումը, որի առաջին աստիճանն արդեն ուղեւորվել էր տիեզերք, տեղեկացնում է The Verge-ին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի սկզբին, «շատ դժվարին» էլինելու:
Հայաստանի տարածքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի ցերեկը և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը սարսափելի երևույթ է համարել:
Մի խումբ սենատորներ նամակ են հղել գլխավոր դատախազի, ֆինանսների նախարարի եւ ՀԴԲ-ի տնօրենի հասցեով՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախագահի ընկերության գործունեությունը հետաքննելու խնդրանքով՝ կոռուպցիոն խախտումների եւ Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի հետ կապերի կասկածանքով:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման եւ կողմնակի անձի՝ նախկին նախագահի ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով, տեղեկացնում «Ռյունհապ» գործակալությանը:
Սանասար Գաբրիելյանն Արմավիրի մարզի Վադարշապատ քաղաքից է, սակայն շատ քիչ է լինում հայրենի քաղաքում։ Նա Ռուսաստանում ունի փայտամշակման գործարան և այլ բիզնեսներ։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը:
«Առաջնագծում կանգնած զինվորների անվտանգության տեսանկյունից զգալի քայլեր են արվել, հագեցվել են համապատասխան տեխնիկայով: Եղել են նոր զինատեսակներով համալրումներ, որոնք ինչ-որ առումով երևում են, սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ չէ, որ ասվում է: Գործընթացներ կան, որոնք իրենց խոսքը կասեն կոնկրետ իրավիճակներում: Հաշվի առնելով կատարված աշխատանքը` այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մեկ տարի անց ունենք ավելի պաշտպանված սահմաններ»:
Մարտի 30-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի՝ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այս ընտրությունները նախորդներից տարբերվում էին նաև նրանով, որ որոշ հայտնի գործիչներ, չլինելով կուսակցությունների համամասնական ցուցակներում, կողքից աջակցում կամ ղեկավարում էին նախընտրական քարոզչությունը։
ԱՄՆ-ը փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
Շատ օդիոզ դեմքեր, ովքեր ռեյտինգային ցուցակներով ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, կարող են ԱԺ չանցնել, որովհետև ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի, նորից պետք է որոշեն, թե ով է գնում Ազգային ժողով։
Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ տեղափոխելու՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին վերագրվող գործընթացում ներգրավված է եղել նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից: