Բաժիններ՝

«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար». Վարդան Արամյանը՝ Գագիկ Ծառուկյանի խոստման մասին

«Ես շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարն իրողություն դառնար: Եթե մենք նայենք իրատեսության շրջանակներում, դուք աշխարհում որևէ երկիր չեք տեսնի, որ ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ, դա հնարավոր չէ։ 15 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է: Մենք ունենք 10 մլրդ-անոց տնտեսություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի հայտարարության մասին, որ 15 մլրդ դոլարի ներդրում կբերի Հայաստան:

Իրականացվելիք 3.2 մլրդ դոլարի ներդրումների մասին վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումը, ըստ Արամյանի, ևս հնարավոր չէ 1 տարվա ընթացքում. «Մենք դա ասել ենք՝ առաջիկա տարիների ընթացքում։ Ուղղակի 3 մլրդ-ի չափով մենք ծրագրեր արդեն իսկ ունենք նախագծած»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս