Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Արզգիրսկի շրջանում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել: Այս մասին գրում է news.1777.ru-ն:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը եւ իրանական միջուկային գործարքը:
ՀՀ նախագահը վերջերս տեղական մարմինների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ առաջնորդվել է այնպիսի միջնորդություններով, որոնք այս կամ այն պաշտոնյային ազատել են պատիժներից ու ասաց, որ նոր տարուց հետո այլևս չի լսելու ոչ մի միջնորդության մասին:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, որով արգելվել է 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ։
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում:
«Քաղաքական ուժերն էլ դարձան վերահսկելի և կառավարվող։ Այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ քաղաքականությամբ, բայց ոչ քաղաքական գործունեությամբ զբաղվողների վրա հարձակումներ սկսվեցին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում: Այս մասին գրում է armsport.am-ը:
Դեկտեմերի 18-ին Ավստրիայի կանցլեր է նշանակվել հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Սեբաստյան Կուրցը:
ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփին եւ նրա ամուսին Ջարեդ Քուշներին մեղադրել են եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը կազմելիս իրենց ֆինանսական ակտիվների մասին տեղեկատվության մի մասի ապօրինի պարտակման մեջ:
Լիբանանի ոստիկանությունը լույս դեկտեմբերի 18-ի գիշերը ձերբակալել է Բեյրութում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհի Ռեբեկա Դայքսի սպանության մեջ կասկածվողին, որին դեկտեմբերի 16-ին մեռած են գտել տեղի ավտոճանապարհից ոչ հեռու:
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 18-ին ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին:
«Այսօր այստեղ մենք ունեցանք օբյեկտիվ ճշմարտության ակնթարթ»,- այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում պապիլոմա վիրուսի թեմայով քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ են գտել հրապարակումներ և մտահոգություններ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի շուրջ:
«Պետք է մարդը կարողանա ձերբակալումը վիճարկել այնպես, որ ազատությունից ապօրինի զրկելն առնվազն կանխվի կամ վերականգնվի»:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 5.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1983 թ. ծնված Բաղիշ Հ.-ն, 1994 թ. ծնված Մարո Ջ.-ն, 1986 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 2006 թ. ծնված Սևակ Հ.-ն և 2007 թ. ծնված Վահե Հ.-ն:
Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»:
Հետաքննությունը գաղտնիացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որին անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանք է առաջադրված:
Մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում դիտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակի տոնական միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը՝ նվիրված կաթողիկոսի կյանքին եւ գործունեությանը:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով կազմակերպվել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով:
«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հանդես ֆ եկել Հուդուրասում կրկնական ընտրությունների անցկացման օգտին:
Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա):
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 172-րդ կմ-ին դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Հայաստանը բարեփոխումների իրականացման վճռորոշ փուլում է, որտեղ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության վճռորոշ էներգիան»,-այսօր կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: