«Մենք ունեցանք օբյեկտիվ ճշմարտության ակնթարթ». Լևոն Ալթունյան

«Այսօր այստեղ մենք ունեցանք օբյեկտիվ ճշմարտության ակնթարթ»,- այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում պապիլոմա վիրուսի թեմայով քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ըստ նրա` մասնակիցները միաձայն էին, որ պատվաստումն անհրաժեշտ է, կլուծի բազմաթիվ խնդիրներ, կկանխարգելի այն ծանր հիվանդությունները, որ գոյություն ունեն Հայաստանում և տանում են մարդկային կյանքեր ու մեծ ռեսուրսներ:

Նախարարը նշեց, որ ընդդիմախոսները լսեցին մասնագետներին, որոնց բացատրությունները բավարար էին եզրակացության գալու, որ պատվաստումն անհրաժեշտ է:

Լ.Ալթունյանի խոսքով` առ այսօր տասնյակ միլիոնավոր պատվաստումներից հետո որևէ դեպք չի արձանագրվել, որ պատվաստումը տարիներ անց ազդում է հղիության վրա և վիժման վտանգ է առաջացնում:

Նշենք, որ պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութով պատվաստումների ազգային ծրագիրը Հայաստանում սկսվել է այս ամիս, արդեն պատվաստվել է 89 աղջիկ և, ըստ ԱՆ մասնագետների հավաստիացումների, բոլորի ինքնազգացողությունը լավ է:

 

Տեսանյութեր

Լրահոս