Բաժիններ՝

«Կոնվերսբանկի» մասնաճյուղից խոշոր չափի գողության համար հետախուզվողը հայտնաբերվել է

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերվել է Պյոտր Ցիգանկովը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

« Պյոտր Ցիգանկովը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Վրաց գործընկերների հետ քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու ընթացակարգը»,- ասել է Ահարոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս