«Զինագործները» հավատում են Պեպի օգնականին: Արսեն Վենգերի դարաշրջանն «Արսենալում» ավարտվում է, և «զինագործների» ղեկավարությունը փոխարինող է փնտրում ֆրանսիացու համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակներում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում, Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանն ժամանած ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանը «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսությունից հետո պատասխանել է լսարանի հարցերին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող կալանման մասին, որը Եմենից ապստամբներն արձակել էին էր Ռիադի ուղղությամբ:
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ, եթե նախկինում ադրբեջանցի հաքերները թիրախավորում էին հայկական կայքերը, ապա այս տարի նրանք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ամեն կերպ փորձեց խուսափել պատասխանից, թե ինչու իր թիմակիցները չեն քննադատում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականին ԶԼՄ-ների գործունեության միջավայրը, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման դեպքերը, արձանագրում է՝ ոլորտը երեք հիմնական մտահոգություններ ունի, որոնք առկա էին անցյալ տավա նույն օրերին և շարունակում են մնալ անփոփոխ:
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը։ ՀԽՀ համանախագահ Սաջադ Քարիմը ՀՀ-ԵՄ պայմանագիրը պատմական անվանեց։
«Ոնց ժողովուրդը կորոշի, այնպես մենք կշարժվենք: Ժողովուրդը քվե է տվել Ազգային ժողովին, Ազգային ժողովն ինքը կորոշի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ ապրիլից հետո:
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորներից երկուսը միջին ծանրության և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Իրաքյան Քրդստանի իշխանությունների դեմ անցկացվող ցույցերի մասնակիցների եւ ուժայինների միջեւ դեկտեմբերի 19-ին բախումներ են գրանցվել քրդական ինքնավարության մի շարք քաղաքներում:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նոր Մոսկվայի մասնավոր պանսիոնատում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 19-ի:
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Նախնական տվյալներով՝ չորս մարդ է զոհվել ՌԴ Նենեցական ինքնավար օկրուգում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով:
Մոսկվայում կուսումնասիրեն ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, բայց հպանցիկ ընթերցումը ցուցադրում է փաստաթղթի կայսերապետական բնույթը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է` իշխանությունը չի խաբել ուսանողներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տարկետումը չի վերանում և լինելու է, իսկ ուսանողները մաքսիմալիստական դիրքորոշում ունեն:
Մոսկվայում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին լրագրողների համար:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունները չեն կարողանա վիժեցնել միջուկային համաձայնագիրը, որը կնքվել է Թեհրանի եւ «վեցյակի» կողմից:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ստացված դիմումի փաստով։
Կենսաթոշակ նշանակելու կարգ, ժամկետներ, գործընթացին վերաբերող վիճահարույց հարցեր, Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում այս թեմաների շուրջ է խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
«Հայաստանի Հանրապետությունում կառավարական համակարգի փոփոխությունից հետո երկրի վարչապետի պաշտոնում տեսնում եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»:
Հայ ծանրորդները 2017 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 80 մեդալ:
Ռուսաստանն անհատույց 122 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա է հանձնել Տաջիկստանին:
«Կարծում եմ՝ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվում՝ կողմերի միջև եղած անհամաձայնությունների պատճառով: Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի պարագայում չի համաձայնի լինել Ադրբեջանի կազմում: Դա փաստ է, որի հետ վաղ թե ուշ պետք է հաշտվել, բայց այդ մտքի հետ Ադրբեջանը, հայտնի է, չի հաշտվում»:
Մայրաքաղաքի երկու վարչական շրջաններում նախօրեին գրանցվել է գողության երկու դեպք՝ երկուսն էլ «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող տերմինալներից:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվից հեռանալուց հետո շարունակում է նոր բացահայտումներ անել Ադրբեջանի և այնտեղ տիրող բարքերի վերաբերյալ: