
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, դեկտեմբերի 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ն էապես չի փոխվի, դեկտեմբերի 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.40C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.20C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.50C