«Բացասական հարցերը շատ են». ԱԺ-ում քննարկվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների հարցը

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով կազմակերպվել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով:

Բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի գլխավոր մանկաբույժն առաջարկել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել, բայց միաժամանակ չկա որևէ պատվաստանյութ, որն այդքան շատ բացասական արձագանքներ ունենա:

Ըստ նրա` Ղազախստանում 2013թ. սկսվել է պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլով պատվաստումների համապետական ծրագիր, բայց հետո որոշել են այդ ծրագիրը չանել: Թե ինչո՞ւ, նրա խոսքով, դեռ պարզ չէ, բայց եվրոպական երկրները, ԱՄՆ որոշ նահանգներ ևս հրաժարվել են պատվաստումներից.

«Ինչո՞ւ, ի՞նչն է վատ»:

«Կնոջ օրգանիզմում ԽՏԳ հորմոն կա, որի շնորհիվ հղիության ժամանակ օրգանիզմն ավելի կայուն է լինելում, բայց երբ հարուցիչը ներարկում ես, չի բացառվում, որ ԽՏԳ-ն միանա հորմոնի հետ և իր դեմ հակամարմին արտադրի: Եվ այդ ժամանակ հորմոնի քանակը քչանում է, ու կինը կվիժի: Նախքան հղիությունը պատվաստելու դեպքում վակցինայի ազդեցությունը մնում է տարիներ: Ես շատ զգուշավոր եմ մոտենում այս հարցին: Ոչ մի քաղաքացի չի ուզում հիվանդ ապրել: Եվ քանի որ բացասական հարցերը շատ են, հստակ պատասխաններ չկան, մարդ սկսում է անհանգստանալ»,- ասաց մասնագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս