Բաժիններ՝

«ԱՄՆ-ը չի կարողանա վիժեցնել «վեցյակի» և Իրանի միջուկային համաձայնագիրը». Ռոուհանի

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունները չեն կարողանա վիժեցնել միջուկային համաձայնագիրը, որը կնքվել է Թեհրանի եւ «վեցյակի» կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, դեկտեմբերի 19-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ի զորու չէ չեղարկել գործարքը, որը կնքվել է Իրանի եւ վեց տերությունների միջեւ,-ասել է նա:- Նրանք, ովքեր դրա հույսն ունեն, սխալվում են»:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս