ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, դեռևս դեկտեմբերի 18-ից դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները, քանի որ լրացել էր նրա պաշտոնավարման ժամկետը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Ամանորին ընդառաջ խստացնելու է վերահսկողությունը շուկայում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը՝ հավելելով, որ վերահսկողությունը խիստ կլինի նաեւ հետտոնական օրերին:
«Այս տարի կտրուկ աճել է քաղաքացիների դիմումների քանակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի պարտակություններից և ծառայության կոչվել Վանորեից տեսչությունում՝ Վանորեից տեսչի իշխանության ներքո:
Ե՞րբ և ինչպե՞ս են տեղի ունենալու ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի ընտրությունները։ Օրենսդրական ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում 2018 թվականին։ Ինչպիսի՞ փոփոխություններ են լինելու դատական համակարգում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էր։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Հայ-վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում թե տնտեսական, թե քաղաքական հարթությունում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ:
Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանն անդրադարձավ օրենսգրքի այն դրույթին, որով փաստաբանների ու դատախազների նկատմամբ դատավորի կողմից 100 հազար դրամ տուգանք է սահմանվում, և նշեց, որ այն դուրս է գալիս դատական սանկցիայի շրջանակներից և հետապնդում է քրեական պատժին բնորոշ նպատակներ։
Հայաստանի և հայ միգրանտների իրավիճակի վերաբերյալ իմացությունը վստահություն է ձևավորում Հայաստանի միգրացիոն համակարգի նկատմամբ։ Վիզայի ազատականացումը պետք է ցույց տա միջազգային հանրությանը Հայաստանի և հայ միգրանտների վիճակը։
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը 2017 թվականի նորմալ տարի է համարում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 25-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է սիրիական կարգավորման եւ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման հարցերը:
«Մինիմալ 250-300 հազար դրամ է հարկավոր 4 հոգանոց ընտանիքի համար, որպեսզի կարողանան միջին սեղան դնեն, չեմ ասում՝ կոկորդիլոս առնեն, խոզի բուդ, գոճի առնեն, այլ միջին ձևով կարողանան պատրաստվել»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է իրան-իրաքյան պատերազմում նահատակված երկու հայի ընտանիքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատազրկումը հակառակ ազդեցությունն ունեցավ, քանի որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճեց Արցախ այցելուների թիվը:
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզու շուրջ ստեղված իրադրության ռազմական լուծման պլաններ չի կազմում:
«Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ է գտնվում:
2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: «Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է 32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր:
Վերին Լարսին այլընտրանք գտնելը Ադրբեջանի համար լուրջ մարտահրավերներ է պարունակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը՝ հավելելով, որ նման միջանցքների բացումը բավական լուրջ հարված է հասցնում շրջափակման քաղաքականությանը` այն որոշակիորեն անարդյունավետ դարձնելով:
Ստամբուլից Ադրբեջան ուղևորվող ավտոբուսը Կարսում վթարի է ենթարկվել:
«Թանկացումները շուկայական տնտեսությանը բնորոշ երևույթ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, Հանրապետության մարզերից և Արցախից:
«Այս տարի շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ ասաց սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Հ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանել է տարվա լավագույն մարզիկի ընտրության կարգը:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում թուրքական զինուժը նոր կորուստներ է կրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների հետ բախումների հետևանքով: