Բաժիններ՝

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են 2018թ. հանրապետությունում իրականացվելիք մի շարք ծրագրերի վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել հանրապետության հարավային հատվածների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է ծրագրերի համապարփակ մշակումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը՝ դրանք համարելով նախագծերի արդյունավետ իրականացման կարեւորագույն գրավականը:

Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031