«Մեր սպառողները գտնվում են անճար վիճակում, վասալի կարգավիճակում». Մելիտա Հակոբյան
«Այս տարի շաբաթն ուրբաթից շուտ եկավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ ասաց սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ թանկացումներն ավելի շուտ տեղի ունեցացան, քան նախատեսվում էր. «Ազգաբնակչությունը բավականին շատ է տուժել: Ճիշտ է, այսօր էլ, երբ մենք լինում ենք տարբեր առևտրի կետերում, տեսնում ենք, որ մարդիկ գնումներ կատարում են, իրենց կաշվից դուրս են գալիս: Երբ հարցնում ես, ասում են՝ «դե, երեխաներ ունենք, հո չե՞նք թողնելու՝ երեխաների վիզը ծուռ մնա, ոչինչ, մի բան կանենք», բայց ինչքա՞ն կարելի է այդ մի բանն անել, այդ մի բանը պետք է պետությունը վերցնի իր վրա»:
Մ. Հակոբյանը նկատեց, որ Հայաստանում ով ինչ ուզում՝ անում է. «Ինչպե՞ս կարելի է դա թույլ տալ: Ասում են՝ «Նոր Զելանդիայում կարագը թանկացել է, մեզ մոտ էլ պետք է թանկանա», բայց ո՞վ է ասում: Մենք պետք է այլընտրանք ունենանք, բայց մենք այսօր չունենք այլընտրանք, և մեր սպառողները գտնվում են անճար վիճակում, վասալի կարգավիճակում, դա ճիշտ չէ, վերջապես, կա՛ ազգաբակչություն, կա՛ պետություն, եթե չկա՛ ազգաբնակչություն, չկա՛ պետություն»:
Բանախոսի դիտարկմամբ՝ այս տարի՝ նախորդ տարվա համեմատ, գնաճը բավականին մեծացել է. «Եկեք՝ տոկոսներ չասեմ, բայց՝ բավականին շատ է մեծացել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: