
Սմբատ Բարսեղյանը 4 օր է հացադուլի մեջ է

«Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլի մեջ է գտնվում: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ է նաև Արմեն Բիլյանը:
ՔԿՎ-ից ավելի վաղ նաև տեղեկացրել էին, որ Արմեն Բիլյանը գանգատվել է գլխապտույտներից և «պնդումներն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկն այս հարցով անգործություն է դրսևորում, անհիմն են, քանի որ առաջիկա օրերին բժշկական աշխատանքային հանձնաժողովը կզննի նրան և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի»:
Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն դեկտեմբերի 2-ին լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը երեք օր է ինչ հացադուլի մեջ է և նա պատշաճ բուժօգնություն է պահանջում: Միևնույն ժամանակ պաշտպանը նաև հավելել էր, որ իր պաշտպանյալն իրեն վատ է զգում, ունի գլխապտույտներ, իսկ քրեակատարողական հիմնարկն անգործություն է դրսևորում:
Աղբյուր` Փաստինֆո