Բաժիններ՝

Անցնող տարին նորմալ ստացվեց ինձ համար. Հարություն Մերդինյան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը 2017 թվականի նորմալ տարի է համարում:

«Ես գոհ եմ այս տարի կատարած աշխատանքից: Եթե մեր մարզիչները կատարված աշխատանքից գոհ են, ուրեմն, մենք էլ ենք բավարարված: Ընդհանուր քննարկել ենք տարվա արդյունքները, և նրանք մեզ նորմալ գնահատականներ են տվել: 2017 թվականը նորմալ ստացվեց ինձ համար»-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մերդինյանը:

Հարություն Մերդինյանը 2017 թվականի աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031