11-ամյա աղջկա կյանք խլած պատահարի մասնակից «Համեր»-ի վարորդն ազատ է արձակվել. yerkir.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, դեռևս դեկտեմբերի 18-ից դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի լիազորությունները, քանի որ լրացել էր նրա պաշտոնավարման ժամկետը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ թոշակի անցնելուց մեկ ամիս առաջ Ղազարյանն անսպասելի որոշում է կայացրել՝ ազատ արձակելով աղմկոտ վթարի գործով կալանավորված՝ Գառնիի «Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի հիմնադիր Սուրիկ Հակոբյանի թոռան՝ 23-ամյա Արթուր Արտուշի Հակոբյանին:
Խոսքը վերաբերում է այս տարվա սեպտեմբերի 5-ին Երևանի Աճառյան փողոցում 11-ամյա աղջնակի կյանք խլած վթարի գործին: Կայքի տեղեկություններով՝ Հակոբյանն ազատ է արձակվել գրավի դիմաց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։