
«Կառավարությունը ձեռքերը լվանում է, քաշվում է ղրաղ». Ռուբեն Հայթյանը՝ թանկացումների մասին

«Թանկացումները շուկայական տնտեսությանը բնորոշ երևույթ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Նրա դիտարկմամբ՝ գների տատանումները սովորական երևույթ են. «Ցավոք սրտի, մեզ մոտ այդ երևույթն աղավաղված է: Մենք միայն նկատում ենք, որ Նոր տարվա նախօրյակին բոլորը միաբերան ասում են՝ «դե, թանկացել է»: Եղբայր, որ թանկացել է, ինչո՞ւ եք միայն Նոր Զելանդիայից կարագ բերում: Այս կառավարությունը կոչված է, որ այդ պահին ինքը միջամտի, որ այլ կազմակերպություններից բերեն, շուկայում լցնեն այնքան, որ կարագի գինն իջնի, ոչ թե ժողովրդին համոզեն»:
Ռ. Հայթյանը թվեց այն քայլերը, որ կառավարությունը կարող է անել թանկացումների պարագայում. «Կառավարությունը կարող է իր միջոցներով կառավարության որոշմամբ ձեռք բերել մեծ քանակությամբ կարագ ու լցնել շուկա, ու ստիպված մյուսի գինն էլ կիջնի: Կառավարությունը կարող է գտնել ոչ թանկացող երկրներ ու ներկրել այլ տեղերից: Աշխարհում այսպիսի կարգ գոյություն ունի, որ սոցիալապես անապահով խավերին գոնե սուբսիդավորում են թանկացման դեպքում: Կառավարությունը ձեռքերը լվանում է, քաշվում է ղրաղ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: