Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը ճանաչող բանաձևի ընդունման գործընթացին աջակցելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 21-ին բանաձև է ընդունել, որով չի ճանաչում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարություն էր կատարել, որից հետո բուռն քննարկումներ և փոխադարձ մեղադրանքների ալիք էր սկսվել միջազգային ասպարեզում` Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև: