«Թալիշներն Ադրբեջանի գյուղերում բարձրացնում են Թալիշստանի դրոշը». Գառնիկ Ասատրյան

ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի կարծիքով՝ Հայաստանի համար կարևոր է ուսումնասիրել ոչ պետական ժողովուրդներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա խոսեց Ադրբեջանում թալիշական խնդրի մասին.

«Մի ժողովուրդ, որն այնպես էր ձուլված Ադրբեջանին, որ անգամ թալիշների մասին չէին խոսում, կամաց-կամաց սկսեց զարգանալ, թալիշական ազգային շարժումը սկսեց զարգացում ապրել, և տեսեք, թե ինչ է կատարվում արդեն։ Արդեն Ադրբեջանի գյուղերում բարձրացնում են Թալիշստանի դրոշը։ Այսինքն՝ թալիշական շարժումն այսօր հզոր վերելք է ապրում»։

Ինչ վերաբերում է թալիշական և քրդական շարժումների տարբերությանը, ապա արևելագետն ասաց, որ թալիշական շարժումը հիմնված է իրատեսական սխեմայի վրա, ունի հստակ տեսլական, ֆանտաստիկ բաներ չկան. «Թալիշական շարժումն ունի իր ժողովրդի ապագայի և ներկայի հստակ գիտակցություն, ունի հիմնավորված գաղափարախոսություն։ Թալիշական ազգային գաղափարը ռեալիստական է։ Ադրբեջանի Հանրապետությունն այսօր ունի մոտ 7 մլն բնակչություն, որի առնվազն 1 միլիոնը մաքուր թալիշներ են։ Դրանց զգալի մասն ապրում է Բաքվում և հստակ պահպանում է իր ինքնությունը»։

Նա հավելեց, որ Թալիշներն իրենց գոյությամբ անգամ օգնում են հայկական կողմին Արցախի հարցում։

Տեսանյութեր

Լրահոս