Բաժիններ՝

ՄՅՈւ-ն կվաճառի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը. Express

Դեկտեմբերի 5-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում մրցեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

«Daily Express»-ը գրում է, որ չնայած «կարմիր սատանաներն» արդեն ապահովել էին իրենց տեղը փլեյ-օֆում, միևնույն է նման խաղում էլ Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չգտավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար:

Պորտուգալացի մարզիչը հերթական անգամ հայտացուցակից դուրս էր թողել հայ ֆուտբոլիստին:

Աղբյուրը վստահեցնում է, որ Մխիթարյանը ոչ ցանկալի անձ է դարձել «Օլդ Տրաֆորդում»: Նաև նշվում է, որ մանկունիանցիներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կբաժանվեն Հայաստանի ընտրանու խաղացողից: 28-ամյա ֆուտբոլիստը կունենա նույն ճակատագիրն, ինչ Սինձի Կագավան:

Չնայած ծավալվող իրադարձություններին, շատերը հույս ունեն, որ կիսապաշտպանը կազմ կվերադառնա կիրակի կայանալիք խաղում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս